Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է․ «Հրապարակ»       «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»    

10 օգոս 2025 21:03

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Ռուսաստանի գործողությունները

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Ռուսաստանի գործողություններըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի կապակցությամբ ձեռք բերված հաջողությունների համար և ընդգծել, որ այս հանդիպումը պատմական բնույթ է կրում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը դատապարտել են Ուկրաինայի տարածքում ադրբեջանական SOCAR ընկերության նավթաբազայի և Ադրբեջանի այլ օբյեկտների, ինչպես նաև դեպի Ուկրաինա ադրբեջանական գազ մատակարարող գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ Ռուսաստանի նպատակային ավիահարվածները։

Նրանք վստահություն են հայտնել, որ դա ոչ մի դեպքում չի հանգեցնի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցմանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր