«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը          Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես       Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները    

11 օգոս 2025 12:21

ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանին՝ կբացի սահմանը և կհաստատի դիվանագիտական հարաբերություններ

ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանին՝ կբացի սահմանը և կհաստատի դիվանագիտական հարաբերություններՀայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «պատմական» եռակողմ գագաթնաժողովը որակել է որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ, որը միևնույն ժամանակ «կարևոր հանգրվան» է ստեղծում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Նա այս մասին ասել է «Անադոլու» գործակալությանը:

Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան «փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին»՝ բացելով թուրք-հայաստանյան սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։

«Մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման համար ևս մեկ շատ կարևոր հանգրվանի, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,-հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր