Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում       Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու    

11 օգոս 2025 13:32

Նախկին Գլխավոր դատախազի կնոջը մեղադրանք է առաջադրվել

Նախկին Գլխավոր դատախազի կնոջը մեղադրանք է առաջադրվելՄեզ հայտնի դարձավ, որ Լիլիթ Ռաֆայելի Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա օժանդակել է ամուսնու՝ պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Սուրիկի Կոստանյանի կողմից հանցավոր ճանապարհով ՝ 2006-2016 թ-ի ընթացքում կատարված հանցագործությունների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելուն, գրել է «Ժողովուրդը»։

Այսպիսով, Լիլիթ Ռաֆայելի Կոստանյանը, ամուսնու ներկայացրած անձանց լիազորագրեր տրամադրելով, Գևորգ Սուրիկի Կոստանյանի համար իր անունից անշարժ գույքերի ձեռքբերման պայմանագրեր կնքելու հնարավորությունն ընձեռելով, ամուսնուն պատկանող հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցներն իր բանկային հաշիվների օգնությամբ շրջանառելով և անշարժ գույքերի գնման նպատակով փոխանցումներ կատարելով, արդյունքում՝ նաև իր անվամբ անշարժ գույքեր գրանցելով՝ միջոցներ տրամադրելու և հնարավոր խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Կոստանյանի կողմից մեկ միասնական դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 360.554.630 ՀՀ դրամին համարժեք 400.000 եվրո և 16.175.500 ՌԴ ոուբլի հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցներն օրինականացնելուն:

Այսինքն, Լիլիթ Ռաֆայելի Կոստանյանին մեղսագրվում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով / համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին/ նախատեսված արարք: ընկերության օրինական շահերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր