Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»          Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար       Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին    

11 օգոս 2025 14:43

Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները

Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով.

Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր