Երևան-Սևան ճանապարհին բախվել են 2 «Opel» և «Nissan»-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր          Արարատի մարզում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 12-ի համար    

12 օգոս 2025 09:25

Փաշինյանի կարծիքով ովքեր են արժանի լինել ՔՊ վարչության կազմում․ «Ժողովուրդ»

Փաշինյանի կարծիքով ովքեր են արժանի լինել ՔՊ վարչության կազմում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ ու կիրակի էլ ՔՊ-ականները, որոնք նպատակ ունեն ընտրվելու ՔՊ վարչության անդամ, տարբեր մարզերում քարոզչություն են իրականացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները եղել են Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում, փակ հանդիպումներ են ունեցել ՔՊ ակտիվի հետ:

Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները, որոնք ամենօրյա շփումներ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցեցին այն ՔՊ-ականների անունները, որոնց Փաշինյանը ցանկանում է տեսնել ՔՊ-ի նոր վարչության կազմում: Փաշինյանն իր շրջապատում ակնարկում է, թե ովքեր են արժանի իր հետ ՔՊ վարչության անդամներ լինելու:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նոր կազմում կլինեն, բնականաբար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ նախկին ղեկավար, ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից Արուսյակ Մանավազյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի ընտանիքի քավորն է: Թե Փաշինյանը «սրտի» մարդիկ ինչքանով կկարողանան ձայներ հավաքել, հիմա դժվար է ասել, բայց նրանք ամեն բան անում են՝ Փաշինյանի հույսերն արդարացնելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կայանալու են ՔՊ վարչության կազմի նոր ընտրությունները, որի համար 42 ՔՊ-ական է առաջադրվել․ նրանցից ընտրվելու է 20-ը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր