Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

12 օգոս 2025 14:19

Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ի դեմ դատարան հայց կներկայացնի

Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ի դեմ դատարան հայց կներկայացնիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple տեխնոլոգիական ընկերությունը խախտում է հակամենաշնորհային օրենքները՝ սահմանափակելով մրցակցությունը արհեստական բանականության ոլորտում։ Այս մասին գործարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

Մասկի խոսքով՝ կորպորացիան թույլ չի տալիս OpenAI-ից բացի որևէ այլ ընկերության զբաղեցնել AppStore-ի հավելվածների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը արհեստական բանականության կատեգորիայում։ Բացի այդ, X-ի կամ Grok-ի հավելվածները ներառված չեն AppStore-ի «Պարտադիր օգտագործել» բաժնում, չնայած X-ն աշխարհի թիվ մեկ պահանջված լրատվական հավելվածն է, իսկ Grok-ը՝ հինգերորդը բոլոր հավելվածների շարքում:

«Եվ սա հակամենաշնորհային օրենքների ակնհայտ խախտում է։ xAI-ը շուտով այս հարցը դատարան կներկայացնի», - գրել է Մասկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր