Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

14 օգոս 2025 12:55

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը

 Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավել է երկրորդ տեղըԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարը:

Լևոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարում: Առաջին տեղում Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Հաջորդիվ կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը:

Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր