Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղփոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:
Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տաք հետքերով հայտնաբերել են նրանց, ովքեր տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է: