ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն          Վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է մեկնաբանեն ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը       Փաշինյանի հախուռն գործելաոճը միտված է ոչ թե ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը    

19 օգոս 2025 15:30

ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն

ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: 

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիր:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և Իրանի փոխնախագահը հուշագիր են ստորագրել ստանդարտացման, ստուգման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կարգավորման ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և Իրանի զբոսաշրջության նախարարը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր։

Հայաստանի կրթության և գիտության նախարարը և Իրանի համագործակցության և սոցիալական ապահովության նախարարը ստորագրել են 2025-2029 թվականների մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության հուշագիր։

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ստորագրել են քաղաքաշինության և շինարարության ոլորտում համագործակցության հուշագիր։

ՀՀ առողջապահության փոխնախարարը և ՀՀ-ում Իրանի դեսպանը ստորագրել են հուշագիր՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոնի և Իրանի առողջապահության նախարարության սննդի և դեղերի վարչության բժշկական արտադրության կարգավորման ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Թանգարանների, գրադարանների և Հայաստանի ու Իրանի ազգային արխիվների միջև ստորագրվել են համագործակցության մի շարք հուշագրեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր