«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը          Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես       Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները    

20 օգոս 2025 09:00

ՔՊ-ում զբաղված են իրար դեմ բողոք գրելով, ներկուսակցական պայքարն օրեցօր սրվում է. «Հրապարակ»

ՔՊ-ում զբաղված են իրար դեմ բողոք գրելով, ներկուսակցական պայքարն օրեցօր սրվում է. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին ընդառաջ, ներկուսակցական պայքարն օրեցօր սրվում է։
 
Չնայած նախապես որոշվել է, որ վարչության անդամի թեկնածուները սահմանափակված են իրենց քարոզչական նյութերը տարածել սեփական ֆեյսբուքյան էջերում, սակայն որոշ թեկնածուներ չեն պահպանում այդ արգելքը եւ փորձում են անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել։
 
Այդ արգելքի հասցեատերերը հատկապես կարկառուն եւ համացանցում լայն լսարան ունեցող կուսակցականներն են, որոնց հրապարակումները լայն տարածում են գտնում, եւ, հետեւաբար, անհավասար մրցակցային պայմաններ են առաջանում, սակայն առաջադրված 42 թեկնածուներից շատերը երբեմն խախտում են այդ կանոնը եւ հայտնվում վերահսկող մարմնի ուշադրության կենտրոնում։
 
Ասում են՝ թեկնածուներն ավելի շատ իրար դեմ բողոք են ներկայացնում, քան քարոզարշավ իրականացնում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր