Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում այլախոհությունը, անհնազանդությունը կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է          Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ    

20 օգոս 2025 13:19

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։

Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:

Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը քննության հավաստագիր և բժշկական փաստաթղթեր չներկայացրած անձինք, օրենքով սահմանված կարգով, զենքը կարող են հանձնել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց վաճառելու կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով։

Վաճառքը պետք է իրականացվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ առուվաճառքի պայմանագրի տեսքով՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում։

Անձը զենքը կարող է նվիրել նաև ցանկացած պետական ռազմականացված կազմակերպության․այս դեպքումնվիրատուն գրավորներկայացնում էայդ մասին, այնուհետև ընդունվումէ ՀՀկառավարության որոշում՝գույք ընդունելուվերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր