Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը          Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում այլախոհությունը, անհնազանդությունը կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է       Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

20 օգոս 2025 15:03

Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում այլախոհությունը, անհնազանդությունը կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է

Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում այլախոհությունը, անհնազանդությունը կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի էԱկնհայտ է, որ իրավապահներն գիտեին, թե ինչ կա ձայնագրության մեջ, բայց ձայնագրության բովանդակությունը կտրել էին, մոնտաժել էին, որ գործ հարուցեն։ 
Այս մասին Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

«ՀՀ-ում բոլոր ուժային կառույցները 2 տարի շարունակ հետևել են Սրբազան շարժման ակտիվ դերակատարների և առաջնորդների խոսակցությունները և տեղաշարժը։ Մենք ամբողջ օրը զգացել ենք իրենց ներկայությունը, որքան էլ փորձել են թաքցնել՝ թե կեցավայրի մոտ, թե մի կետից մյուս կետը տեղափոխվելով։ Բայց ամբողջ 2 տարվա մեջ չեն կարողացել գտնել մի փաստ, որով կարող էին գործ հարուցել, վերցրել են մոնտաժված ձայնագրություններ, «պոլի փետը», կոշիկի մեխը, ինչ որ ճանապարհային նշան և դրա վրա հայտարարել են, որ փորձել ենք կառուցել հեղափոխություն։ Ստացվում է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում այլախոհությունը, կա՛մ անհնազանդությունը, կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է:
Հանրությունը պետք է գնահատական տա, պետք է նայի, տեսնի ինչ կեղծարարների, ստախոսների, թրքահպատակ ոչնչությունների հետ գործ ունի»,-ասաց Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր