ՔՊ-ում շոկի մեջ են, թե Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Փաշինյանի վստահությունը շահել. «Ժողովուրդ»

ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը:
Բանն այն է, որ Թորոսյանը ՔՊ-ում գրեթե համախոհ չունի, իսկ խորհրդարանում այդպես էլ իրական գործընկեր չունեցավ, աշխատասենյակն էլ մի անկյունում լքված պատժախցի նման մի տեղ էր: Ակնհայտ նկատելի էր, որ Արսեն Թորոսյանի հետ քչերն էին շփվում կամ չէին շփվում:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Արսեն Թորոսյանն անգամ ճաշարանում գրեթե միշտ միայնակ էր սնվում:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ երեկ ՔՊ-ում շոկի մեջ էին, թե կոռուպցիոն տարաբնույթ կասկածներ իր շուրջ հյուսած Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Նիկոլ Փաշինյանի վստահությունը շահել այն դեպքում, երբ նրան, կարելի է ասել, սկանդալային ձեւով Փաշինյանը հեռացրել էր Կառավարության կազմից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: