Կшլшնավորվել է Պապիկյանի խորհրդականի տղան, ով կասկածվում է «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ մшհվան ելքով «ռազբորկայի» մեջ

Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը կոչումով գենարալ է և ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը՝ օգոստոսի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:
Վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:
Մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ չէր եղել, նա հարգանք էր վայելել ոչ միայն գյուղում, այլև շրջապատում ու շատերի համար զարմանք ու զայրույթ էր եղել, թե ով էր կրակոց արձակել իր ընտանիքի հետ արդար քրտինքով հաց վաստակող Մամիկոն Դ.-ի վրա:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց էին մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։