Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ն և «Toyota»-ն          Դիլիջանի թունելը ամբողջությամբ կփակվի երթևեկության համար       Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ    

21 օգոս 2025 11:20

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը մինչև օգոստոսի ավարտը զրոյական է։ Հետագայում ևս շանսերը չափազանց փոքր են կամ ընդհանրապես բացակայում են։ Պուտինի և Զելենսկու գագաթնաժողովը ոչ ավելի, քան Թրամփի ֆանտազիան է։ Հավանաբար նա կամ սխալ է հասկացել Պուտինի դիրքորոշումը, կամ մոլորության մեջ է գցվել»,—ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը կարծիք էր հայտնել, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցություններում «ներկայացուցիչների մակարդակի բարձրացման» գաղափարը: Ուշակովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ունի հանդիպումների մակարդակի բարձրացում ասելով, և չի նշել առաջնորդների հանդիպման հնարավորության մասին: Բայց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը պնդում էր, որ Պուտինը համաձայնել է երկկողմ հանդիպում ունենալ Վլադիմիր Զելենսկու հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր