Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ       ԱՄՆ-ի հшրձակման հետևանքով Իրանի 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել    

22 օգոս 2025 21:45

Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները

Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկներըՎլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները, որոնք Միացյալ Նահանգները անհրաժեշտ է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Բոլորի համար պարզ էր, որ կան մի քանի սկզբունքներ, որոնք Վաշինգտոնը համարում է անհրաժեշտ, դրանց թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցության բացակայությունը, տարածքային հարցերի քննարկումը, և Զելենսկին այս ամենին «ոչ» է ասել»,- ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է նախարարը։

Ավելի վաղ նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է ճկունություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի բարձրացրած որոշ հարցերի շուրջ։

«Անքորիջից հետո Թրամփը մի քանի կետեր առաջարկեց, որոնց վերաբերյալ մենք կիսում ենք կարծիքներ, և դրանցից մի քանիսի վերաբերյալ մենք համաձայնեցինք որոշակի ճկունություն ցուցաբերել»,- նշել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր