Աստղագուշակ օգոստոսի 23-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին          Վիճաբանություն, ծեծկռտուք Արագածոտնի մարզում, կան վիրավnրներ       Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 օգոս 2025 09:25

Ով կլինի հաջորդ ԱԺ նախագահը. ՔՊ-ում մրցապայքար է ․ «Հրապարակ»

Ով կլինի հաջորդ ԱԺ նախագահը. ՔՊ-ում մրցապայքար է ․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․ Մինչ ընդդիմադիր դաշտում ամառային արձակուրդներն են վայելում, իշխանական ճամբարում բուռն մրցապայքար է՝ հաջորդ ժամկետում բարձր պաշտոնների համար։

Ասում են, որ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան՝ Ալեն Սիմոնյանից սկսած, Արայիկ Հարությունյանով, Հայկ Կոնջորյանով եւ Ռուբեն Ռուբինյանով վերջացրած։

Սակայն, իշխանական աղբյուրների կարծիքով, Փաշինյանը հաջորդ ժամկետին որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում էլ կին նշանակել, ինչպես մի շարք բարձր պաշտոններում՝ գլխավոր դատախազ, արդարադատության, ՆԳ նախարարներ, հակահետախուզության պետ, ՄԻՊ եւ այլն, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։

Կանանց գերապատվություն տալով, ասում են՝ Փաշինյանը մի քանի հարց է լուծում, նախ՝ իրեն ապահով է զգում, երբ առանցքային պաշտոններում կանայք են, որոնք ավելի հնազանդ են ու ենթարկվող իրեն, բացի այդ՝ փորձում է ցույց տալ, թե արեւմտյան արժեհամակարգի կրող է եւ գենդերային խտրություն չի դնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 23․ 08․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր