Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

23 օգոս 2025 09:00

Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների․ արտահերթ ընտրություն չի լինի. «Ժողովուրդ»

Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների․ արտահերթ ընտրություն չի լինի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների։ Վարչապետի նպատակը 2026-ի խորհրդարանական ընտրություններին իր կողմից փորձված ՔՊ-ականներ ունենալն է, որոնք ոչ միայն կառավարելի կլինեն, այլև կկարողանան ձայներ ապահովել։

Վերադասավորումները կանդրադառնան ինչպես կառավարության անդամների, այնպես էլ մարզպետների, դեսպանների, ՔՊ վարչության և մարզային խորհրդի ղեկավար կազմի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն՝ վերջերս ՔՊ նախաձեռնող նիստում շուրջ երեք ժամ քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը, սակայն Փաշինյանը եզրափակել է՝ պետք է պատրաստվել հերթական ընտրություններին։ Արտահերթ չի լինելու:

Հավելենք, որ ՔՊ-ականների մեջ կան անձինք, որոնք կարծում են, թե Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո իսկական պահն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, քանի որ այժմ ՔՊ-ն բարձր վարկանիշ ունի, Փաշինյանն ու մեծամասնությունը, սակայն, դեմ են դրան»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 23․ 08․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր