Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.627 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 100.734 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.635 մլն.մ3³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 147.813 մլն.մ³: