Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքը գնահատվել է որպես սիմուլյացիա
Զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։Կատարվում է նախաքննություն։
ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
««Հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել էին ՊՆ-ից։
