Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում          «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի       Սրանք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ագահ մարդ չկա այս աշխարհում. Սամվել Կարապետյան    

27 օգոս 2025 12:31

Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունըԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն  հայտարարել է, որ Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել փոդքաստի ժամանակ, երբ լրագրողը հարցրել է, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Ի պատասխան  Նեթանյահուն ասել է.

«Կարծում եմ՝ փաստացի ճանաչել ենք։ Քնեսեթը նմանատիպ բանաձև է ընդունել»:

Հարցին, թե ինչո՞ւ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը հայերի, ասորիների և հույների նկատմամբ, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։

Սակայն  Քնեսեթը նման օրենք չի ընդունել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր