Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար          Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին       Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»    

27 օգոս 2025 18:05

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանըՆեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ է: Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

«Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր