Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում    

29 օգոս 2025 12:30

Փաշինյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կմեկնի Չինաստան, սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում

Փաշինյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կմեկնի Չինաստան, սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի ՃապոնիայումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
 
Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
 
Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր