Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ    

29 օգոս 2025 22:36

Պուտինն ու Էրդողանը Չինաստանում կքննարկեն Կովկասում իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը Չինաստանում կքննարկեն Կովկասում իրավիճակըՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպման ընթացքում կքննարկեն նաև Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հանդիպման օրակարգում լինելու են ինչպես երկկողմ համագործակցության հարցեր, այնպես էլ միջազգային խնդիրներ։

«Բացի Ուկրաինայի շուրջ իրավիճակից և Մերձավոր Արևելքում սրացումից, անշուշտ, քննարկում կլինի Կովկասյան տարածաշրջանից»,– նշել է Ուշակովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր