ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

04 նոյ 2016 11:02

Ինչու բացեցին Քրիստոսի գերեզմանը և ինչ պարզեցին զննման արդյունքում

Հոկտեմբերի 26-ին գիտնականների խումբը, որի մեջ, ի դեպ, նաև հայեր կային, Երուսաղեմում բացեցին Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Ժամանակի ընթացքում սալը վնասվել էր և 500 տարվա մեջ առաջին անգամ անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում էր կայացվել տեղափոխել մարմարե քարը: Գիտնականները փորձելու են պարզել, թե որ քարի վրա է պառկած եղել Քրիստոսը և համապատասխան հետևություններ կանեն: Դրա հիման վրա վերականգնողական աշխատանքներ կկատարվեն, որոնք էլ կկանխեն մասունքների ոչնչացումը:

Ինչ կարողացան հայտնաբերել նախնական զննման արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ քարեղեն: 60-ժամ անդադար աշխատանքից հետո մասնագետները պարզեցին, որ դուրս բերված սալաքարի տակ ևս մեկ սալաքար կա, որի վրա փորագրված է խաչ, ինչը, ըստ պատմաբանների, ամենայն հավանականությամբ արվել է խաչակրաց արշավանքների ժամանակ:
«Դա այն նույն սուրբ քարն է, որին բազում հարյուրամյակներ երկրպագում էին հավատացյալները, բայց այժմ այն բաց է մեր առջև»,-պատմել է պրոֆեսոր Անտոնիո Մարոպոլոն: Հետազոտության միջանկյալ արդյունքները ցույց են տալիս, որ այդ տեղում իսկապես կարող էր եղած լինել Հիսուս Քրիստոսը:

Ի՞նչ է նշանակում Սուրբ Գերեզման Սուրբ Գերեզմանը բնական ժայռի մեջ փորված Ետաստվածաշնչյան կամ Երկրորդ տաճարի ժամանակաշրջանի շիրիմ է:Քրիստոսի մարմինը դրել են 200 × 80 սմ քարե գերեզմանոցի վրա, որի բարձրությունը գետնից մոտ 60 սմ է: Ըստ Ավետարանի՝խաչվելուց հետո Քրիստոսին թաղեցին այդ գերեզմանոցում, իսկ երրորդ օրը նա հարություն առավ: Աստվածաշնչում ասվում է, որ Քրիստոսը համարձվեց երկինք՝ հոգով ու մարմնով, հետևաբար գիտնականները չեն ակնկալում գտնել նրա մասունքները: Ե՞րբ կավարտվեն վերականգնման աշխատանքները Քրիստոսի գերեզմանի վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել 2017 թվականի գարնանը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի չորս միլիոն դոլար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր