Փետրվարի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները       Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու    

29 օգոս 2025 22:04

Մահացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով առաջատար վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը

Մահացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով առաջատար վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ստանիսլավ Նիկոլաևիչ Տարասովը։

Նա մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Տարասովը ծնվել էր Կիրովաբադում, հայկական Գանձակում եւ լավագույնս էր պատկերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների նրբությունները, լավագույնս տիրապետում Արցախի հիմնախնդրին։

Լուսաբանել է Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերը, Արցախի հիմնախնդիրը։ Ազատ տիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքի համար պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի շքանշանով և աֆղանական մի շարք մեդալներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր