Փաստացի ադրբեջանական բանակը շարունակում են ղեկավարել թուրք գեներալները
Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ Արցախի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի փաստացի ղեկավար Բախտիյար Էրսայը ետ է կանչվել Թուրքիա՝ նոր պաշտոնի անցնելու համար, ավելի ստույգ Էրսայը նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի առաջին բանակի հրամանատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:«Երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ նրան փոխարինելու է մեկ այլ թուրք բարձրաստիճան զինվորական՝ գեներալ-լեյտենանտ Սոներ Օրուչօղլուն, ով նշանակվել է Թուրքիայի Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Ծառայողական խմբի հրամանատար։
Օրուչօղլուն մինչ այս զբաղեցրել է Թուրքիայի Հանրապետության ռազմական կցորդի պաշտոնը Ադրբեջանում։
Փաստացի ադրբեջանական բանակը շարունակում են ղեկավարել թուրք գեներալները․․․»,-գրել է Հայրապետյանը։
