Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում          «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի       Սրանք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ագահ մարդ չկա այս աշխարհում. Սամվել Կարապետյան    

30 օգոս 2025 12:34

Կկայանա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովը

Կկայանա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովըՍեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու մանրամասնել.

«Այն կանդրադառնա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հակամարտությունները լուծելու անթույլատրելիությանը, Արցախի հարցի չլուծված մնալուն, արցախահայության` հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ առանցքային հարցերը․

• Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանը և ընթացող գործընթացների վտանգավոր միտումները,

• միջազգային հանրության պատասխանատվությունը և արդար ու կայուն խաղաղության անհրաժեշտությունը,

• անցյալի փորձի կիրառումը ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում,

• արցախահայության շահերի պաշտպանությունը և վերադարձի իրավունքի իրացումը որպես կայուն խաղաղության նախապայման,

• մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը Ադրբեջանի կողմից ոչնչացման և յուրացման քաղաքականության պայմաններում,

• գերիների վերադարձի և հումանիտար հարցերի հրատապ լուծումը որպես փոխվստահության մթնոլորտի ձևավորման հիմք։

Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից։

Խորհրդաժողովը նպատակ ունի ձևավորել միջազգային և ներազգային համախմբում՝ Արցախի հարցի արդար լուծման, արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր