Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից դուրս։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: