Հին, չարչրկված, մաշված տեքստերը, ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ
«Նույն տեքստերը ՝ հին, չարչրկված, մաշված տեքստերը. ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ: Հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը:Հիշեցնեմ, որ այն մարդիկ, որոնց մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: Ահա այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը՝ հերթական անգամ իր հին ու տափակ տեքստերի արտաբերմամբ»:
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն իրենց ելույթներում անդրադարձել էին պատգամավոր Արթուր Սարգսյանի, Միքայել և Բագրատ Սրբազանների, Սամվել Կարապետյանի և այլ կալանավորվածների խնդրին՝ նշելով, որ վերջիններս ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում:
