Սեպտեմբերի 9-ին և 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Կառավարությանը նոր լիազորություն կտրվի. «Փաստ»       Մարդկանց մոլորության մեջ են գցում, խաբում են. «Փաստ»    

08 սեպ 2025 15:34

Տեսանյութ.Արցախը հանձնել են այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին. Հրաչյա Հակոբյանը՝ արցախցի լրագրողին

Տեսանյութ.Արցախը հանձնել են այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին. Հրաչյա Հակոբյանը՝ արցախցի լրագրողինՀրաչյա Հակոբյանը 2023 թվականին Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի համարում Արցախը հանձնել, փոխարենը, ըստ նրա, Արցախը հանձնել են Եվլախում: 

Հարցին՝ իրենց նշած խաղաղությանն ի՞նչ գնով են հասնելու, Արցախը հանձնելո՞ւ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ասաց. «Արցախը գիտեք ովքեր են հանձնել, այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին»:

Նա նշեց, թե իրենք էլ ասում էին արցախցիներին՝ մնացեք ապրեք ձեր հողում: Իսկ թե հիմա ինչու չեն խոսում արցախցիների վերադարձի մասին, Հակոբյանը հայտարարեց. «Այն ժամանակ ասում էինք՝ դուրս մի՛ եկեք, մեզ ասում էին՝ չեն թողնում գանք Հայաստան, հիմա եկել են Հայաստան, ասում են՝ չեք թողնում հետ վերադառնանք Արցախ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր