Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

09 սեպ 2025 12:55

ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված

ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորվածԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Կարապետյանը կալանավորվել է միայն այն բանի համար, որ 2025 թվականի հունիսի 17-ի հարցազրույցում ասել է․ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»։

«Այդ նախադասությանն անմիջապես հաջորդեցին գործադիր իշխանության ղեկավարի մի շարք գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքներ ու հաշվեհարդարի ուղիղ խոստումներ։ Ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց և մինչ օրս կալանքի տակ է»,- նշեց Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ թե՛ առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումներով արդեն իսկ մերժվել են Կարապետյանին առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքները, քանի որ դրանց վերաբերյալ հիմնավոր կասկած անգամ չկար։
ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված: Սա է այն օբյեկտիվ իրականությունը, որն ունենք: ՀՀ-ում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած և բարեգործություններ կատարած մարդը ապօրինի կալանավորված է»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր