Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 11-ի համար       Սեպտեմբերի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 սեպ 2025 08:30

Արդյոք դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացումները փոխկապակցված են միմյանց հետ․ «Ժողովուրդ»

Արդյոք դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացումները փոխկապակցված են միմյանց հետ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի փոփոխությունների շրջափուլ է։

Բանն այն Է, որ դատավոր Բաղդասարյանը մեծ ցանկություն ունի Վճռաբեկ դատարան գնալու, եւ երեկ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանում էր՝ վստահեցնելով, որ ինքը անկախ դատավոր է։

Նրա դատախազ ամուսնու կյանքում էլ փոփոխությունների շրջան էր սեպտեմբերի 3-ը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավոր Նելլի Բաղդասարյանի դատախազ ամուսնուն մի վարչությունից մեկ այլ վարչություն էր տեղափոխել։ Մասնավորապես, գլխավոր դատախազը սեպտեմբերի 3-ին Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանին փոխադրել էր Գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Իսկ թե դատախազ ամուսնու աշխատանքի փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա դատավոր կնոջ առաջխաղացման գործընթացում, պարզ կլինի այսօր ՔՊ-ի քվեարկությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր