Ողբերգական դեպք, վարորդը մեքենայում հանկարծամաh է եղել, այսօր պետք է տեղի ունենար նրա տղայի հարսանեկան արարողությունը          Երեխաների աչքի առաջ, մանկապարտեզի բակում բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանի որդուն       Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ ծավալներով, շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների    

11 սեպ 2025 11:31

Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՍեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Հակոբ Շ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում թիվ 161 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով կանաչ գազոնում և հետիոտնի համար նախատեսված վայրում։

Վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում պարզվել է, որ վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր