Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը          Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը       Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին    

11 սեպ 2025 12:35

Երեխաների աչքի առաջ, մանկապարտեզի բակում բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանի որդուն

Երեխաների աչքի առաջ, մանկապարտեզի բակում բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանի որդունՁերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, տեղեկությունը հաստատել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ըստ մամուլի՝ առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ եղել է մեքենայի մեջ։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր