Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից          Ադրբեջանցի գործարարն ու զուգընկերուհին ձերբակալվել են օկուպացված Ստեփանակերտում       Տեսանյութ.Ուժեղ կարկուտ է տեղում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում    

11 սեպ 2025 15:07

Քոչարյանը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, մենք պրոբլեմ կունենանք, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է մեզ օգուտ տա

Քոչարյանը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, մենք պրոբլեմ կունենանք, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է մեզ օգուտ տաԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել հարցիրն, թե որ քաղաքական ուժին է համարում իրենց մրցակից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նա ասաց. «Ռոբերտ Քոչարյանի պարագայում ես մտածում եմ, որ ինքը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, էդ դեպքում պրոբլեմ կունենանք»:

Անդրադառնալով երրորդ նախագահին՝ Սիմոնյանն ասաց. «Սերժ Սարգսյանի պարագայում համարում եմ, որ ինքն ամեն ինչ անելու է, որ հանկարծ էնպես չստացվի, որ մենք էն վերջին րոպեին էլ, վերջին քարոզարշավի օրն էլ մեզ օգուտ տա և օգուտ բերի»:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի համար էլ նշեց.

«Արթուր Վանեցյանը կա իրենց տանը, իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իր կողքը լինեն, որ մի քիչ փող տա իրենց կյանքը դասավորեն: Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի: Դա իմ հնարովի կերպարն է»,- ասաց նա:

Հարցին՝ եթե ընդդիմություն չկա, ինչո՞ւ վերջին ՏԻՄ ընտրություններին պարտվեցիք, Սիմոնյանը հեգնեց. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն կոմկուսը մեր հիմնական ընդդիմութուն է: Երկրի երկրորդ քաղաքն է և ունի քաղաքապետ: Այս սարկազմը դնում եմ մի կողմ, տեսնո՞ւմ եք, որ մենք ընդդիմություն չունենք, իրոք չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր