Սեպտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը       Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes», ապա «Դերժավայի Արկադի» որդու անվամբ հաշվառված «Porsche»-ով դիմել փախուստի    

11 սեպ 2025 22:00

Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes», ապա «Դերժավայի Արկադի» որդու անվամբ հաշվառված «Porsche»-ով դիմել փախուստի

Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes», ապա «Դերժավայի Արկադի» որդու անվամբ հաշվառված «Porsche»-ով դիմել փախուստիՍեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին է դիմել Երևանի  մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի բակում վնասել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ապակինեը, կոտրել են շարժիչի  ծածկոցը և «Porsche Cayenne» ավտոմեքենայով հեռացել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ կոտրել են նշված «Mercedes»-ի ապակիները, դիմացի հատվածը վնասել տեխնիկական միջոցների գործադրմամբ և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Porsche Cayenne»-ը պատկանում է  Հայաստանում հայտնի գործարար «Դերժավայի Արկադի» մականվամբ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդուն՝ 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանին, ում մինչև այժմ ոստիկանները փնտրում են, և նրան հայտնաբերելուց հետո պարզ կլինի՝ արդյոք նա կապ ունի «ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը» գործողությունների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր