Սրանք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ագահ մարդ չկա այս աշխարհում. Սամվել Կարապետյան          Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում, Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով       Տղամարդը այցելելով անչափահաuի բնակության վայր, uեքսուալ բնույթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել    

13 սեպ 2025 09:55

Հանդիպել են Արցախում, Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում․ «Հրապարակ»

Հանդիպել են Արցախում, Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած տարեսկզբին հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը կշարունակվի Տավուշից, սակայն, մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը պնդում է, որ այն շարունակեն Սյունիքից։ Վաշինգտոնյան համաձայնագրից հետո Ադրբեջանը շտապում է կյանքի կոչել, Ալիեւի բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքը», ու թերեւս այս նպատակով ակտիվություն է նկատվում նաեւ սահմանազատման հանձնաժողովների շփումներում։

Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ կայացել են «փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք, Ադրբեջանի Հանրապետության տարածք»։

ՀՀ ԱԳՆ-ից նաեւ հայտնեցին․ «2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների /հատվածամասերի սահմանազատման, ականազերծման, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման եւ դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով»։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ հավելյալ պարզաբանեցին՝ հանդիպումը կայացել է Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասերում։

Մեր տեղեկություններով՝ կողմերն ուղղաթիռով նախ Մեղրիում են հանդիպել, ապա, որպես «ԱդրբեջանիՀանրապետության տարածք», այցելել են Արցախ: Մեզ պատմեցին, որ աննկարագրելի զգացում է պատել հանդիպման մասնակիցներին, սակայն որեւէ մեկը որեւէ բառով չի արտահայտել դա։ Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում: Ընդ որում, Որոտան-Շուռնուխ ճանապարհը վերադարձնելու հարցը քննարկելիս ադրբեջանցիները հայտարարել են, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ հայկական կողմը դրա այլընտրանքն արդեն կառուցել է:
Վերջնական համաձայնություն այս հարցում դեռ չկա, սակայն, ասում են, խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ տարածքների հարցում էլ Ադրբեջանը նկրտումներ ունի։ Շատ պահանջում է, որ մի քիչ պակասի վրա համաձայնության գա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 09․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր