Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

13 սեպ 2025 12:16

Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիր ստորագրվի, Թուրքիան նույնպես անհապաղ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ

Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիր ստորագրվի, Թուրքիան նույնպես անհապաղ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԹուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում հաջորդ տարվա առաջին կեսին։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում, որտեղ քննարկվել են միջազգային արդիական իրադարձությունները։

Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման համար։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին։

«Հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ», - ընդգծել է Ֆիդանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր