Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

15 սեպ 2025 13:00

Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել է դեռ 1,5 տարի առաջ

Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել է դեռ 1,5 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել է։ 

Այս մասին Ավինյանը հայտարարեց ասուլիսի ժամանակ։

«Այն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջապես փոխանցել եմ համապատասխան մարմիններին։ Հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով»,- նշել է Ավինյանը, հավելելով, որ, երբ ասվում է ԱՆԻՖ-ը անարդյունավետ էր, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 միլիարդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5,5 միլիարդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը։ Բայց ԱՆԻՖ-ի գործունեությունը նաև որոշակի ռիսկեր էր պարունակում և այդ ռիսկերը ենթադրյալ ռիսկեր էին, որովհետև դա բիզնես գործունեություն էր, ինչ-որ բանը կարող էր ստացվել, ինչ-որ  բանը՝ չէր ստացվելու։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր