Սրանք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ագահ մարդ չկա այս աշխարհում. Սամվել Կարապետյան          Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում, Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով       Տղամարդը այցելելով անչափահաuի բնակության վայր, uեքսուալ բնույթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել    

15 սեպ 2025 18:17

Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք

Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում է այսօրվա իշխանությունների կողմից բացահայտ և անթաքույց, որը մտնում է հակաեկեղեցական իրենց քաղաքականության մեջ: Այն գնում-հասնում է 2018 թ, երբ Փաշինյանը ասաց՝ դառնում եմ վարչապետ, ասացի՝ չեղավ: Այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ, նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, երբ որ իրենց հույսն այն էր, որ ես պիտի ոչ միայն հեղինակեմ այդ շարժումը, այլ պիտի միանամ: Եղավ հակառակը, և այդ ժամանակվանից սկսած՝ այս իշխանության աչքի փուշը դարձանք»,-դատարանում իր ճառի ընթացքում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել Սրբազանն ասաց քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։

«Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին»,- հայտարարեց Սրբազանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր