«Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի․«Հրապարակ»

Նրանց մեծ մասն աշխատատեղի խնդիր ունի։ Միայն վերջին 3 շաբաթներին է տեղական իշխանությունը հիշել արցախցիներին։ Պատմեցին, որ համայնքապետարանի աշխատակիցներ են այցելում արցախցիներին, հարցուփորձ անում, թե ինչ խնդիրներ ունեն: Մի ընտանիքի գործազուրկ հորն աշխատանքի են տեղավորել, մեկ ուրիշին են ինչ-որ բանով օգնել եւ անմիջապես զանգել` կանչել թեկնածուի հետ հանդիպման։ Համայնքապետի պաշտոնակատար եւ թեկնածու Արգիշտի Մեխակյանը բնակիչների հետ հանդիպման անվան տակ նախընտրական քարոզչություն է արել, սակայն ընդամենը 80-100 մարդ է մասնակցել, եւ ՔՊ թեկնածուն կիսադատարկ դահլիճում է անցկացրել հանդիպումը։ Նա լսել է բնակիչներին, խոստացել լուծել խնդիրները։
Ըստ ՏԻՄ օրենքի՝ 6 ամիս առաջ տվյալ համայնքում ժամանակավոր կացություն հաստատած անձինք կարող են քվեարկել, այնպես որ, «Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի, ուստի նախընտրական հոգեորսությամբ է զբաղված:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 09․ 25 թ