Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. «Ժողովուրդ»          «Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի․«Հրապարակ»       Ավինյանը, մեդիային թիրախավորելով, իր կոռուպցիոն բնույթն է թաքցնում. «Ժողովուրդ»    

16 սեպ 2025 08:52

Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. «Ժողովուրդ»

Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:

Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի, այլեւ այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն:

Հիշեցնենք, որ մինչեւ անցած տարվա նոյեմբերը լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի եւ պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։

Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլեւ էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է «շահերի բախում»։Դրմեյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ համարձակվել էր ՀԾԿՔ հանձնաժողովին կարծիք տալ, որ պետք է ՀԷՑ-ի մասով կայացված արբիտրաժային որոշումը կատարել:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ով ինձ հետ համաձայն չի՝ կա՛մ պետք է գնա կա՛մ ես կհեռացնեմ»: Արդյունքում նա Դրմեյանին եւ եւս մի քանի աշխատակիցների հեռացրեց պաշտոնից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր