Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր

«Բայց այն ժամանակ, եթե ոչ բարեկեցություն, ապա գոնե սոցիալական արդարություն կար, օրենք ու կարգ կար, ապահովության ու անվտանգության զգացում կար։ Այսօր, պետականության ավերակների վրա, սրանք ուզում են, որ թևածի պարտվողականության ոգին, որ որևէ մեկը չհամարձակվի խոսել Արցախի Հանրապետության, Վանի ինքնապաշտպանության ու Մուսա լեռան հերոսամարտի մասին։
Հիշե՛ք, պարտության ու նվաստացման ճարտարապետներ, դուք հողմերի պես կկորչեք վայրագ, իսկ ազգային էությունը հավերժ է մեր լեռների պես․․․»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։