Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

17 սեպ 2025 21:31

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտող Իրանի դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտող Իրանի դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանովՆախագահ Վահագն Խաչատուրյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկա-մական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամա-կան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր