Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

17 սեպ 2025 22:12

ՀՀ ՏԿԵՆ-ը հալվա ու ընդեղեն է գնել՝ աղով բոված պիստակ, հնդկական ընկույզ

ՀՀ ՏԿԵՆ-ը հալվա ու ընդեղեն է գնել՝ աղով բոված պիստակ, հնդկական ընկույզՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 54.673 դրամի անուշեղեն է գնել Նոր Զովք սուպերմարկետից։ «Փաստինֆո»-ն ծանոթացել է պայմանագրին, որը ներկայացված է որպես ներկայացուցչական ծառայություն։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ ՀՀ ՏԿԵՆ-ը գնել է կոնֆետ «Զամոսկվորեչյե Ռոտ Ֆռոնդ» կոնֆետ 2004 դրամի, աղով բոված պիստակ 8996 դրամի, դեսերտ «Վելիկիյ Սանկտ Պետերբուրգ» 1140 դրամի, կոնֆետ «Կարմիր գլխարկ» 1674 դրամի, հալվա «Ռոտ ֆրոնտ» 1770 դրամի, կոնֆետ «Օրեխովիչ» պնդուկով 1395 դրամի, կոնֆետ «Օրեխովիչ» նուշով 1808 դրամի, հնդկական բոված ընկույզ 7192 դրամի, պնդուկ 5650 դրամի, նուշ 4500 դրամի, լուծվող սուրճ «Նեսկաֆե գոլդ կրեմա» 18480 դրամի և 1 մեծ 60 դրամանոց պոլիթիլիենային տոպրակ։

Հետաքրքրական  է, որ այս ծախսերը կատարվել են պետական բյուջեի հաշվին և չնայած, որ պայմանագիրը ներկայացված է որպես ներկայացուցչական ծառայություն, դրանք փաստացի սովորական մթերային գնումներ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր