Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի

«Տիկնայք եւ պարոնա՞յք։ Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։
Չի’ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը։
Նաեւ գույքահարկի ավելացման հաշվին 2025թ. քաղաքային բյուջեն 2024թ. բյուջեից ավել է 34,5 միլիարդ դրամով։ Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում»,- գրել է նա: