Մայր Աթոռը հայտարարություն է տարածել ԳՀԽ կազմի անդամների փոփոխության վերաբերյալ          Ինչներիս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի       «Nissan»-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրшերթի է ենթարկել 13-ամյա տղայի    

18 սեպ 2025 13:00

Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու

Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում անդրադարձավ արևային կայաններին, նշելով, որ ՀՀ մինչև 2030 թ-ի էներգետիկ ռազմավարության մեջ, որպես թիրախ սահմանված էր 1000 մեգավատը, բայց արդեն այսօր մենք ունենք 850 մեգավատ տեղադրված արևային կայաններ։ 

«Մենք արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետք է չկասեցնենք, չդանդաղեցնենք, մենք պետք է թողնենք ինքը զարգանա ու մենք պետք է հասնենք իր հետևից, մեր տեխնոլոգիական լուծումներով։ Սա էներգետիկ անվտանգության, այդ թվում՝մեր պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է։ Ակնհայտ է, որ ապագան դա է։ 

Նա ընդգծեց, որ ներքին պահանջարկի ամբողջությամբ բավարարմամբ մենք ռազմավարական խնդիր ենք լուծել։ «Մենք պետք է գտնենք լուծումներ, վարչական լուծումներ, տեխնիկական լուծումներ և քաղաքական լուծումներ, և ասում եմ սա շատ լուրջ ռեսուրս է։ Այսինքն, մենք ատոմակայանից կրկնակի ավել, այսինքն, երկու ատոմակայան ենք այս ընթացքում ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, ընդ որում վերջին յոթ տարում։ Սա մեծագույն ձեռքբերում է, որի մասին չի խոսվում»,-ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր