Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ այսօր ՀՀ-ն գոյություն ունենա

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների վերադարձը, արդյոք Արցախի էջի վերաբացում հնարավո՞ր է, Շահրամանյանն ասաց. «Դա միայն արցախցիների հարցը չէ, դա համահայկական հարց է: Մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնսենսուս որն այս պահին, ցավոք սրտի, չկա: Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցասխցին զրչկված է իր հայրենիքից, իր գերեազմաններից, իր սրբություններից: Մենք համարում ենք, որ շուտ թե ուշ պետք է համապատասխան գնահատական ստանա»:
Անդրադառնալով Եվլախի հանդիպման շուրջ խոսակցություններին Շահրամանյանը հստակեցրեց. «Ուզում եմ տեղեկացնել՝ Եվլախի հանդիպմանը ես չեմ մասնակցել, երբևիցե Եվլախում չեմ եղել, Եվլախի հանդիպմանը մանսակցած անձինք որևիցե փաստաթուղթ չեն ստորագրել և այդ հանդիպումը կրել է միայն հումանիտար բնույթ»: