Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

20 սեպ 2025 18:08

Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին, քանի որ կուսակցական պարտք ունի

Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին, քանի որ կուսակցական պարտք ունիԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով` Արշակյանը չի մասնակցում, քանի որ կուսակցական պարտք է ունեցել։ «Արշակյանը փոխանցումն իրականացրել է, բայց սահմանված ժամկետում գումարը ՔՊ-ի հաշվեհամարին չի հասել, դրա համար նրա մասնակցությունը չի հաստատվել»,- նշել է Պապոյանը։

Պապոյանը նաև տեղեկացրել է, որ ՔՊ-ի անդամավճարը 1,000 դրամ է, իսկ պաշտոնյաների դեպքում նրանց աշխատավարձի 3 տոկոսի չափով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր